TotalFootball.am


16.11.19 11:16

Մանչինի. «Հաճելի է լեգենդար Պոցցոյի ռեկորդը գերազանցելը»


Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին գոհ է, որ կարողացել է գերազանցել լեգենդար Վիտորիո Պոցցոյի ռեկորդը՝ Իտալիայի հավաքականում 10 անընդմեջ հաղթանակ տոնելով: 

Հիշեցենք, որ երեկ իտալացիները հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեցին Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: 

«Շատ հաճելի է: Ես կստեի, եթե ասեի, որ հաճելի չէ այս ռեկորդը գերազանցելը: Մենք գոհ ենք: Հիանալի հանդիպում էր, բայց գիտեինք, որ դժվար է լինելու, քանի որ մրցակիցն ուժեղ էր: Այնուամենայնիվ, մենք լավ խաղ ցուցադրեցինք: Բոլոր ֆուտբոլիստները լավ խաղացին, քանի որ անհնար է մրցակցի հարկի տակ հաղթել 3:0 հաշվով ընդամենը մի քանի ֆուտբոլիստի լավ խաղի շնորհիվ»,- Մանչինիի խոսքն է մեջբերել Football Italia-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0