TotalFootball.am


16.11.19 19:45

Տիագո Սիլվա․ «Կան մրցավարներ, որոնք հիանում են Մեսսիով և կանգնում են նրա կողմը»


ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան քննադատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Արգենտինայի (0:1) դեմ ընկերական հանդիպումից հետո։
«Մեսսին ցանկանում է վերահսկել խաղը։ Նա միշտ ձգտում է համոզել մրցավարին, որ մրցակիցտ պետք է նախազգուշացում ստանա կամ պահանջում վտանգավոր տուգանայիններ։ Դա քննարկել եմ որոշ ֆուտբոլիստների հետ, որոնք հանդես են գալիս Իսպանիայում ու այնտեղ նույն իրավիճակն է։ Նա ձգտում է վերահսկել խաղը և ազդել մրցավարների որոշումների վրա։ Չեմպիոնների լիգայում դրա համար ավելի քիչ հնարավորություններ կան, քանզի այնտեղ մրցավարներն ավելի կոշտ են։ Բայց կան մրցավարներ, որոնք հիանում են Մեսսիով և այդ պատճառով կանգնում են նրա կողմը։ Այն պատճառով, որ Բրազիլիայի հավաքականի կազմում այս անգամ չկար Նեյմարը, մենք ոչ շահավետ դրության մեջ էինք հայտնվել։
Ինչ վերաբերում է նրա՝ Տիտեի հետ կոնֆլիկտին, այն որ կարող ենք խոսել խաղացողների միջև հարգանքի և կարգապահության մասին առանձին մրցաշարերում, եթե նման վարքագիծ է դրսևորում աշխարհի ամենահարգված ֆուտբոլիստներից մեկը։ Չի կարելի այդպիսի անհարգանք ցուցաբերել ոչ մարզչի, ոչ տարեց մարդու հանդեպ։ Ինչքան էլ ահեղ լինի մրցակցությունը, հարգանքը պետք է առաջին տեղում լինի», - բրազիլացու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան քննադատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Արգենտինայի (0:1) դեմ ընկերական հանդիպումից հետո։

«Մեսսին ցանկանում է վերահսկել խաղը։ Նա միշտ ձգտում է համոզել մրցավարին, որ մրցակիցտ պետք է նախազգուշացում ստանա կամ պահանջում վտանգավոր տուգանայիններ։ Դա քննարկել եմ որոշ ֆուտբոլիստների հետ, որոնք հանդես են գալիս Իսպանիայում ու այնտեղ նույն իրավիճակն է։ Նա ձգտում է վերահսկել խաղը և ազդել մրցավարների որոշումների վրա։ Չեմպիոնների լիգայում դրա համար ավելի քիչ հնարավորություններ կան, քանզի այնտեղ մրցավարներն ավելի կոշտ են։

Բայց կան մրցավարներ, որոնք հիանում են Մեսսիով և այդ պատճառով կանգնում են նրա կողմը։ Այն պատճառով, որ Բրազիլիայի հավաքականի կազմում այս անգամ չկար Նեյմարը, մենք ոչ շահավետ դրության մեջ էինք հայտնվել։

Ինչ վերաբերում է նրա՝ Տիտեի հետ կոնֆլիկտին, կարող ենք խոսել խաղացողների միջև հարգանքի և կարգապահության մասին առանձին մրցաշարերում, եթե նման վարքագիծ է դրսևորում աշխարհի ամենահարգված ֆուտբոլիստներից մեկը։ Չի կարելի այդպիսի անհարգանք ցուցաբերել ոչ մարզչի, ոչ տարեց մարդու հանդեպ։ Ինչքան էլ ահեղ լինի մրցակցությունը, հարգանքը պետք է առաջին տեղում լինի», - բրազիլացու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0