«Լիվերպուլի» կիսապաշտպան Ադամ Լալանան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի՝ 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է ՊՍԺ-ն:
Ֆրանսիական ակումբը հույս ունի Լալանային ձեռք բերել անվճար, քանի որ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը մերսիսայդյան ակումբի հետ ավարտվում է 2020 թվականին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լալանան կարող է հայտնվել ԱՄՆ-ում կամ Չինաստանում: