TotalFootball.am


17.11.19 15:28

Մանչինի. «Փորձարկումներ անելու ժամանակ չունենք»


Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ թիմում փորձարկումներ չի անելու ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի վերջին խաղում: 

«Չեմ մտածում թիմում նորեկներ հրավիրելու վերաբերյալ: Այդքան էլ շատ ժամանակ չի մնացել մինչև ԵՎՐՈ 2020-ը: Մենք պետք է պատրաստվենք եզրափակիչ մրցաշարին և դժվար կլինի որևէ մեկին ընդգրկել կազմի մեջ, երբ մինչև հունիս քիչ ժամանակ է մնացել»,- Մանչինիի խոսքն է մեջբերել Football Italia-ն: 

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը նոյեմբերի 18-ին կհյուրընկալի Հայաստանի հավաքականին: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0