TotalFootball.am


17.11.19 21:15

Մանչինի․ «Բոսնիայի հետ խաղի համեմատ՝ կազմում փոփոխություններ կլինեն»


Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին տուրի Հայաստանի ընտրանու հետ հանդիպումից առաջ ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։
«Հոգնածություն կա, ուստի փոփոխություններ կլինեն։ Կարող եմ ասել, որ Ֆեդերիկո Կիեզան կլինի մեկնարկում և բոլորից ակնկալում եմ հիանալի խաղ։ Երեք-չորս ֆուտբոլիստներ կան, որոնք գերմոտիվացված են և ցանկանում են ապացուցել, որ արժանի են տեղ ունենալ կազմում։ 
Չէի ակնկալում 10 անընդմեջ հաղթանակ տանել, բայց ռեկորդից ավելի կարևոր այն է, որ որակավորվել ենք Եվրո-2020։
Այս աշխատանքին անցնելուց առաջնային նպատակս ոչ թե հաղթանակն էր, այլ մարդկանց հավաքականի կողմ վերադարձնելն ու ֆուտբոլիստների մեջ կրկին ներդնել հաղթողի հոգեբանությունը։ Գիտեինք, որ եթե դա մեզ հաջողվեր, արդյունքները երկար սպասեցնել չէին տա։
Մենք չցանկացանք հաղթանակ տանել պաշտպանվելով և հակագրոհներ անելով, այլ փորձեցինք տիրել նախաձեռնությանը և վերահսկել խաղը։ Դա նաև մի փոքր ռիսկային է, բայց խաղացողներն այս մտածելակերպը շատ արագ ըմբռնեցին», - նշել է Մանչինին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին տուրի Հայաստանի ընտրանու հետ հանդիպումից առաջ ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ։

«Հոգնածություն կա, ուստի, Բոսնիայի հետ խաղի համեմատ, փոփոխություններ կլինեն։ Կարող եմ ասել, որ Ֆեդերիկո Կիեզան կլինի մեկնարկում և բոլորից ակնկալում եմ հիանալի խաղ։ Երեք-չորս ֆուտբոլիստներ կան, որոնք գերմոտիվացված են և ցանկանում են ապացուցել, որ արժանի են տեղ ունենալ կազմում։ 

Չէի ակնկալում 10 անընդմեջ հաղթանակ տանել, բայց ռեկորդից ավելի կարևոր այն է, որ որակավորվել ենք Եվրո-2020։

Այս աշխատանքին անցնելուց առաջնային նպատակս ոչ թե հաղթանակն էր, այլ մարդկանց հավաքականի կողմ վերադարձնելն ու ֆուտբոլիստների մեջ կրկին ներդնել հաղթողի հոգեբանությունը։ Գիտեինք, որ եթե դա մեզ հաջողվեր, արդյունքները երկար սպասեցնել չէին տա։

Մենք չցանկացանք հաղթանակ տանել պաշտպանվելով և հակագրոհներ անելով, այլ փորձեցինք տիրել նախաձեռնությանը և վերահսկել խաղը։ Դա նաև մի փոքր ռիսկային է, բայց խաղացողներն այս մտածելակերպը շատ արագ ըմբռնեցին», - նշել է Մանչինին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0