TotalFootball.am

17.11.19 22:40

Բոնուչին անդրադարձել է Կարապետյանի հետ առաջին խաղում տեղի ունեցած միջադեպին

Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին անդրադարձել է Հայաստանի հավաքականի դեմ առաջին խաղում հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում վերջինս կարմիր քարտ ստացավ։
«Անկեղծ ասած, ինչպես արդեն մանրամասնորեն բացատրել եմ, սիմուլյացիայի չեմ դիմել։ 4 օր առաջ էի վնասվածք ստացել և կրկնակի ուշադիր էի, որ այն չկրկնվի։ 
Դա բնազդ էր և անցանկալի, ինձ թվաց, որ նա հարվածեց ինձ։ Երբեք սիմուլյացիայի չեմ դիմել և չեմ էլ անի։ Չգիտեի, որ նա նախազգուշացվել էր, դա մտադրված չէր։ 
Մեծ հարգանք ունեմ Հայաստանի նկատմամբ։ Վաղը երեկոյան կրկին կհանդիպենք Կարապետյանի հետ ու կլինի ևս 90 ինտենսիվ րոպեներ։ Նրանք սպասելու են մեր սխալներին։ Մենք պետք է հաղթանակ տանենք տանը», - ասել է Բոնուչին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ:

  Լրահոս

Աշխարհ

Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0