«Ռեալի» և Ուելսի հավաքականի վինգեր Գարեթ Բեյլը պրովոկացիոն ձևով է նշել իր հավաքականի ելքը ԵՎՐՈ-2020:
Հունգարիային հաղթելուց հետո Բեյլը երկրպագուներից վերցրել է դրոշը, որի վրա գրված է եղել «Ուելս, գոլֆ, Մադրիդ: Հենց այս հերթականությամբ»:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի կողմից բազմիցս քննադատության է ենթարկվել գոլֆ խաղալուն շատ ժամանակ տրամադրելու համար: