TotalFootball.am


29.11.19 11:26

Լaroma24. Մխիթարյանը «Վերոնայի» հետ կխաղա մեկնարկային րոպեներից


Եվրոպա լիգայի խմբային փուլում «Ռոման» անցկացրեց 5-րդ տուրի հանդիպումը՝ հիանալի հաղթանակ տանելով «Բաշակշեհիրի» նկատմամբ՝ 3:0:

Իտալական լրատվամիջոցները գրում են, որ «գայլերի» ամբողջ մտքերն այն կապված է Ա Սերիայի հետ, որտեղ հռոմեացիները պետք է մրցեն «Վերոնայի» հետ: Արտագնա խաղը կայանալու է դեկտեմբերի 1-ին:

Laroma24-ը գրում է, որ համեմատած թուրքական ակումբի հետ խաղի, Ֆոնսեկան կազմում մի քանի փոփոխություն կանի: Ձանիոլոյի փոխարեն դաշտ դուրս կգա Ունդերը: Եթե Ֆլորենցի չհասցնի վերականգնվել, ապա պաշտպանության եզրերում կխաղան Սպինացոլան և Սանտոնը:

Պաշտպանության կենտրոնում հնարավորություն կստանա Ֆացիոն:

Աղբյուրը նաև նշում է, որ «Վերնոայի» հետ խաղը մեկնարկային րոպեներից կսկսի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու ֆուտբոլիստն ամբողջությամբ վերականգնվել է վնասվածքից ու պատրաստ է «Ռոմայի» առաջիկա խաղերին: «Բաշակշեհիրի» հետ խաղում էլ նա դուրս եկավ խաղադաշտ՝ փոխարինելով Ջեկոյին:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0