«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է իր հավանական փոխարինողների մասին:
«Կան մի քանի հարձակվողներ, որոնց խաղն ինձ դուր է գալիս: Նրանցի մեկը Տեմի Աբրահամն է՝ «Չելսիից»: Նա շատ լավ է հանդես գալիս, հիանալի տեղաշարժվում է խաղադաշտում՝ չնայած երիտասարդ տարիքին:
Ինձ դուր է գալիս նաև Մաքսի Գոմեսը: Բացի նրանից, որ նա ուրուգվայցի է, նա մի քանի հատկանիշներ ունի, որոնք համապատասխանում են կենտրոնական հարձակվողի պահանջներին:
Ինչպես նաև Լաուտարո Մարտինեսը, որը փայլուն խաղ է ցուցադրում»,- Սուարեսի խոսքն է մեջբերել Onefootball-ը: