Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը խոսել է ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլի վիճակահանության մասին:
F խմբում Պորտուգալիայի մրցակիցները կլինեն Ֆրանսիան և Գերմանիան, իսկ 4-րդ հավաքականը կորոշվի անցումային խաղերի արդյունքում:
«Պետք է սպասենք և տեսնենք, թե որ թիմի կլինի մեր երրորդ մրցակիցը: Նրանցից մեկը կարող է լինել Իսլանդիան, որը կլինի ԵՎՐՈ 2016-ի առաջին խաղի կրկնությունը: Իսկ այդ խաղը մեզ համար շատ դժվար ստացվեց: Մենք կփորձենք լավ պատրաստվել և պաշտպանել չեմպիոնի տիտղոսը»,- Սանտուշի խոսքն է մեջբերել UEFA-ի պաշտոնական կայքը: