«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Լա Լիգայի 15-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ սպասվող խաղի մասին:
««Ատլետիկոն» ուժեղ է թե՛ հարձակման, թե՛ պաշտպանության գծում: «Ատլետիկոն» պինդ թիմ է: Հետաքրքիր հանդիպում է լինելու:
Դեմբելեի բացակայությունը լուրջ կորուստ է մեզ համար: Ամեն ինչ պատահական ստացվեց: Ես խոսել եմ նրա հետ և նա հիմա իրեն լավ է զգում: Մենք կփոխարինենք նրան այլ ֆուտբոլիստով»,- Վալվերդեի խոսքն է մեջբերել Marca-ն: