TotalFootball.am


01.12.19 16:15

Պետի. «Նեյմարը թքած ունի ՊՍԺ-ի վրա և խաղում է իր համար»


«Մոնակոյի», «Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին: 

«Երբ ես խաղում էի Զիդանի կամ Ջորկաեֆի հետ, ապա գիտեի, որը նրանք կարող են ինքնուրույն վճռել հանդիպման ելքը: Դա էր պատճառը, որ մենք ընդունում էինք նրանց՝ պաշտպանողական գործողություններին քիչ մասնակցելու հարցը: 

Մենք ընդունում էինք դա և անում էինք մեր գործը, քանի որ գիտեինք՝ նրանք կարող են հաղթանակ պարգևել թիմին իրենց փայլուն գործողություններով: 

Նույնը չի կարելի է ասել Նեյմարի մասին: Այս տղան խաղում է իր համար, միայն իր: Պատկերացրեք ձեզ ՊՍԺ-ի ֆուտբոլիստներից մեկի փոխարեն, որոնք ամիսներով հետևում են, թե ինչպես է Նեյմարն արհամարում թիմին: 

Նա հարգանք չունի»,- Պետիի խոսքն է մեջբերել RMC-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   14   27
Ալաշկերտ   14   26
Արարատ-Արմենիա   14   26
Շիրակ   14   25
Լոռի   14   25
Նոա   13   20
Փյունիկ   13   16
Ուրարտու   13   15
Գանձասար-Կապան   14   11
Երևան   13

  0