TotalFootball.am


01.12.19 20:59

«Ինտերն» ակումբային ռեկորդ է սահմանել


Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց ՍՊԱԼ-ին: Այս հաղթանակի շնորհիվ միլանյան թիմը գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Բացի այս, «Ինտերն» ակումբային ռեկորդ է սահմանել: 88 տարվա մեջ առաջին անգամ «ներաձուրիները» մեկնարկային 14 խաղում 12 հաղթանակ են տարել:

Հատկանշական է նաև այն փաստը, որ 2001/02 մրցաշրջանից սկսած առաջին անգամ 14-րդ տուրի դրությամբ Ա Սերիայում թիմի միանգամից երկու ֆուտբոլիստ դարձել է նվազագույնը 8 գոլի հեղինակ: Լուկակուն աչքի է ընկել 10 անգամ, իսկ Մարտինեսը՝ 8: 18 տարի առաջ 14 տուրից հետո նման արդյունք էին գրանցել Քրիստիան Վիերին և Մոհամեդ Կալուն:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0