TotalFootball.am


01.12.19 22:27

«Լեսթերը» խաղավերջում հաղթեց ու բարձրացավ երկրորդ հորիզոնական, ՄՅՈՒ-ն ոչ-ոքի խաղաց


Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացան 14-րդ տուրի հանդիպումները:

Վերջին երկու խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Ասթոն Վիլլայի», իսկ «Լեսթերը»՝ «Էվերթոնի» հետ:

ՄՅՈւ-ն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը՝ խաղն ավարտելով 2:2 հաշվով: «Կարմիր սատանաների» կազմում գոլի հեղինակ դարձավ Լինդելյոֆը, իսկ ինքնագոլ հեղինակեց Հատոնը: Հյուրերից գոլ խփեցին Գրիլիշն ու Մինգսը:

Այս խաղից հետո Սուլշերի թիմը 18 միավորով 9-րդն է:

«Լեսթերը» խաղավերջում հաղթանակ կորզեց «Էվերթոնից»: Ռիշարլիսոնի գոլին պատասխանեցին Վարդին և Իհեանաչոն:

Այս հաղթանակը թույլ տվեց Ռոջերսի թիմին բարձրանալ 2-րդ հորիզոնական՝ 32 միավորով:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0