El Desmarque-ն հայտնում է, որ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ձմռանը նոր ակումբ կարող է ունենալ:
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»: «Սերուցքայիններն» արդեն ձմռանն առաջարկ կանեն լոնդոնցիներին: Պերեսը հարձակվողի համար կառաջարկի 70 մլն ֆունտ սթերլինգ և Խամես Ռոդրիգեսի տրանսֆերը:
Ավելի վաղ խոսվում էր, որ Օբամեյանգը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրն «Արսենալի» հետ: Ֆուտբոլիստով հետաքրքրվում է նաև «Բարսելոնան»: