«Լեսթերի» հարձակվող Ջեյմս Վարդին խոսել է «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակի մասին.
«Արժանի հաղթանակ տարանք: Ինչ վերաբերվում է չեմպիոն դառնալուն, ապա մենք դրա մասին չենք մտածում: Մենք խաղ առ խաղ ենք առաջ շարժվում: Այս պահին միայն մտածում ենք ամեն հաջորդ խաղում հաղթելու մասին: Պետք է վայելենք այս պահը»,- Վարդիի խոսքը մեջբերում է BBC-ն:
Լիվերպուլյան ակումբի նկատմամբ հաղթանակից հետո «աղվեսները» ԱՊԼ-ում երկրորդ տեղում են: