TotalFootball.am


02.12.19 17:51

Անչելոտին «Նապոլիի» ֆուտբոլիստներին 4 օր կփակի ակումբի մարզաբազայում


«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին որոշել է, որ ֆուտբոլիստները չորեքշաբթիից շաբաթ պետք է մնան ակումբի մարզաբազայում և պատրաստվեն «Ուդինեզեի» դեմ կայանալիք խաղին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ նոյեմբերին La Gazzetta dello Sport-ը հայտարարել էր, որ Անչելոտին կոնֆլիկտ է ունեցել ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ, քանի որ վերջինս որոշել էր «Ռոմային» պարտվելուց հետո ֆուտբոլիստներին մեկ շաբաթ փակել մարզաբազայում։

Հիշեցնենք, որ այս պահին «Նապոլին» Սերիա Ա-ում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0