«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է վերադառնալ մարզչական աշխատանքի.
«Կան մի շարք հետաքրքիր ակումբներ, որոնք կարող եմ գլխավորել: Այս պահին կարևորն այն է, որ մաքրեմ մտքերս «Տոտենհեմում» անհավանական 5 ու կես տարվանից հետո:
Ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի Եվրոպայում: Դժվար է պատկերացնել, որ կաշխատեմ Արգենտինայում, սակայն հանուն ընտանիքիս՝ կանեմ նաև դա:
Հիմա պետք է սպասեմ մի քանի օր ու տեսնեմ, թե ինչ է կատարվում: Ծրագրում եմ մեկնել Եվրոպա ու զբաղվեմ ապագայիս հարցերով: Իմ տարիքում շատ ժամանակ չկա վերականգնվելու համար: Պատրաստ եմ լսել բոլոր առաջարկները»,- Պոչետինոյի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: