Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկա չէ Փարիզում անցկացվող «Ոսկե գնդակ-2019» մրցանակաբաշխությանը:
Ըստ Sport Mediaset-ի՝ պորտուգալացին տեղեկացել է, որ չի ստանալու պատվավոր մրցանակը: Սա է դարձել պատճառը, որ Ռոնալդուն չի ներկայացել միջոցառմանը:
Այսօր հաղորդվում էր, որ Ռոնալդուն կմեկնի Միլան, որտեղ կայանալու է Սերիա Ա-ի ֆուտբոլիստների մրցանակաբաշխությունը:
Ըստ Marca-ի՝ «Ոսկե գնդակ-2019»-ի հաղթող է դառնալու Լիոնել Մեսսին: