TotalFootball.am


05.12.19 14:56

«Նապոլին» հնարավոր է հաջորդ շաբաթ հեռացնի Անչելոտիին


«Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հնարավոր է հաջորդ շաբաթ հեռացվի զբաղեցրած պաշտոնից, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետը բարդ դրության մեջ է հայտնվել։ Նեապոլյան ակումբում կոնֆլիկտները շարունակվում են և թիմը չի կարողանում հաղթել։

Հաղորդվում է, որ եթե «Նապոլին» չհաղթի «Ուդինեզեին» Սերիա Ա-ում և դրական արդյունքով չխաղա «Գենկի» հետ Եվրոպա լիգայում, ապա Անչելոտին կհեռացվի։

Հիշեցնենք, որ այս պահին նեապոլյան թիմը գտնվում է Սերիա Ա-ի 7-րդ հորիզոնականում։





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0