TotalFootball.am


10.12.19 11:33

Ֆոնսեկան հայտնել է, թե ինչու «Ռոման» չի գնել Տայսոնի տրանսֆերը


«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է «Շախտյորի» կիսապաշտպան Տայսոնի չկայացած տրանսֆերի մասին.

«Տայսոնին ձեռք բերելն իմ խնդրանքն էր մրցաշրջանից առաջ, սակայն այն անհնարին էր: «Շախտյորը» ցանկանում էր նրան պահել թիմում: Այժմ հասկանում եմ, ինչու այդպես ստացվեց: Տայսոնը հիանալի խաղացող է ու եթե տեղափոխվեր «Ռոմա», շատ կօգներ մեզ: 

Նրա տրանսֆերային արժեքը բարձր է, մենք պետք է հաշվի առնենք նաև նրա տարիքը: Նա 31 տարեկան է ու չենք կարող մեզ թույլ տալ նման գումարներ ծախսել այդ տարիքի խաղացողի համար»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է Football Hub-ը:





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0