TotalFootball.am


10.12.19 17:05

Յանգ. «Երբ լսեցի ՄՅՈւ-ի մասին, նույնիսկ չհանդիպեցի «Լիվերպուլի» ներկայացուցիչներին»


«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Էշլի Յանգը պատմել է, թե ինչու է ընտրել «կարմիր սատանաներին» ու մերժել «Լիվերպուլին».

«Իմ գործակալը զանգեց ինձ ու ասաց. «Քեզ մեկ տարվա պայմանագիր է մնացել «Ասթոն Վիլլայի» հետ ու կան ակումբներ, որոնք հետաքրքրվում են քեզնով»:

Նա զրուցել էր «Լիվերպուլի» ու «Մանչեսթեր Սիթիի» հետ: Ավելի ուշ ասաց, որ կա հետաքրքրություն ՄՅՈւ-ից և ասասցի. «Ե՞րբ հանդիպեմ Ֆերգյուսոնին, ե՞րբ պայմանագիր կնքեմ:

Ես այլևս ոչ մի տեղ չէի ցանկանում գնալ: Ակումբի պատմությունը, ֆուտբոլիստները, որոնք եղել են այստեղ և ինչի են հասել: Դա հենց այն վայրն էր, որտեղ ցանկանում էի լինել: Այնուհետև ես սկսեցի խաղալ աշխարհի մեծագույն ակումբում:

Երբ գործակալս ասաց ՄՅՈւ-ի հետաքրքրվածության մասին, ես նույնիսկ չցանկացա հանդիպել «Լիվերպուլի» ներկայացուցիչների հետ»,- Յանգի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0