TotalFootball.am


11.12.19 13:20

«Բարսելոնան» 3-րդ մրցաշրջանն անընդմեջ չի պարտվում ՉԼ-ի խմբային փուլում


Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի խմբային փուլի վերջին տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Ինտերին»:

Կատալոնական ակումբը շարունակեց ՉԼ-ի խմբային փուլում իր անպարտելիության շարքը, որը սկսվել է 2016 թվականից:

Վերջին անգամ «կապտանռնագույնները» խմբային փուլում պարտվել են 2016/17 մրցաշրջանում, երբ 4-րդ տուրում 1:3 հաշվով զիջեցին «Մանչեսթեր Սիթիին»:

Այդ տարի նրանք հաղթեցին հաջորդ երկու հանդիպումները: Դրանից հետո վերջին 3 մրցաշրջաններում խմբային փուլում «Բարսելոնան» 18 հանդիպում է անցկացրել, տարել 12 հաղթանակ ու 6 անգամ ոչ-ոքի խաղացել:





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0