TotalFootball.am


12.12.19 20:34

«Արսենալում» չեն դիտարկում Անչելոտիի տարբերակը. ակումբը հնարավորություն կտա Յունգբերգին


Ինչպես հայտնում է ESPN-ը, Կարլո Անչելոտին չկա «Արսենալը» գլխավորելու թեկնածուների թվում:

Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան ակումբում տպավորված չեն իտալացու վերջին տարիների աշխատանքով:

Հաղորդվում է, որ «զինագործները» գլխավոր մարզչի թափուր աշխատանքի համար մի քանի առաջարկ է ստացել ու բանակցությունների մեջ է մի քանի մասնագետի հետ: Բացի այդ, «Արսենալում» չեն շտապում նոր գլխավոր մարզիչ նշանակել: Նրանք ցանկանում են համոզված լինել, որ նոր մարզիչը համապատասխանում է թիմին:

Նշվում է, որ լոնդոնցիները ցանկանում են հնարավորություն տալ Ֆրեդրիկ Յունգբերգին:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0