TotalFootball.am


14.12.19 23:29

[ՎԻԴԵՈ] Գատուզոյի նորամուտն անհաջող էր. «Նապոլին» պարտվեց «Պարմային»


Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունել էր «Պարմային»:

Հանդիպումն ավարտվեց «Պարմայի» հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Խաղի հաշիվն առաջին խաղակեսում բացեց Կուլուսևսկին: Երկրորդ կեսում տանտերերից պատասխան գնդակը խփեց Միլիկը: Խաղավերջում Ժերվինյոն հաղթանակ պարգևեց հյուրերին:

Սա Ջենարո Գատուզոյի համար «Նապոլիի» ղեկին առաջին հանդիպումն էր:

Այս խաղից հետո «Նապոլին» 21 միավորով կլինի 8-րդը: «Պարման» 24 միավորով 7-րդ տեղում է:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0