TotalFootball.am


15.12.19 20:07

Ռոնալդուի դուբլը հաղթանակ բերեց «Յուվեին», «Միլանը» ոչ-ոքի խաղաց


Իտալիայի Ա Սերիայի 16-րդ տուրում «Յուվենտուսը» տանը մրցեց «Ուդինեզեի» հետ:

«Ծոր սինյորան» հաղթանակ տարավ 3:1 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լեոնարդո Բոնուչին: Հյուրերից միակ գոլը խփեց Պուսետոն:

«Միլանն» այս տուրում սեփական հարկի տակ ընդունեց «Սասուոլոյին»: «Ռոսոներիները» չկարողացան հաղթել. գրանցվեց 0:0 հաշիվը:

Այս խաղերից հետո «Յուվենտուսը» 39 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական: «Ինտերը» մեկ խաղ պակաս է անցկացրել ու 38 միավորով երկրորդն է:

«Միլանը» 21 միավորով 10-րդ տեղում է:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0