TotalFootball.am


15.12.19 21:27

Սանյա. ««Արսենալը» կրկես է, այլ ոչ ֆուտբոլային ակումբ»


Լոնդոնի «Արսենալի» նախկին պաշտպան Բակարի Սանյան խոսել է հարազատ ակումբի մասին:

 El «Սա կրկես է, այլ ոչ ակումբ: Անհասկանալի է, թե ով է ղեկավարում ակումբը, ով է որոշումներ կայացնում: Ներկայիս խաղացողները վստահ չեն իրենց ուժերին: Նրանք չգիտեն, թե ով է լինելու իրենց մարզիչը հաջորդ խաղին: Դժվար իրավիճակ է:

Ամենակարևորը լավ մարզիչ նշանակելն է, որը հստակություն կբերի: Վերջին տարիներին մրցաշրջանի ավարտից հետո մի խումբ խաղացողներ լքել են ակումբը:

Այս պահին էլ թիմում կան հիանալի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մեսութ Օզիլը և Պեպեն: Մարդիկ ասում են, որ պաշտպանությունը չի համապատասխանում թիմի մակարդակին, սակայն կարծում եմ խնդիրը վստահության մեջ է: Կան երիտասարդ ֆուտբոլիստներ ու եթե նրանք մնան թիմում, կարելի է ամուր կազմ ունենալ»,- Սանյայի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0