TotalFootball.am


16.12.19 01:02

Գրիզմանը՝ Կլասիկոյի մասին. «Անհավանական օր է լինելու»


«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է դեկտեմբերի 18-ին կայանալիք Լա Լիգայի 18-րդ տուրի «Ռեալի» դեմ խաղի մասին: 

«Ես շատ երջանիկ եմ: Անհավանական և շատ կարևոր օր է լինելու ինձ համար: Հույս ունեմ, որ այդ խաղին լավագույն մարզավիճակով կմոտենամ: 

Իմ առաջին Կլասիկոն է լինելու, բայց ես հանգստություն եմ պահպանում և փորձում եմ լավ պատրաստվել: 

Սա այն խաղն է, որին բոլորը սպասում են և սկսում են դրա մասին խոսել 4-5 օր առաջ: Առաջ և Կլասիկոն դիտում էի հեռաուստացույցով, իսկ հիմա խաղադաշտ դուրս գալու հնարավորություն ունեմ: 

Իմ սիրելի Կլասիկո՞ն: Ինձ շատ դուր եկավ, ավելի կոնկրետ զարմացրեց այն, որ 2005 թվականի նոյեմբերին Սանտիագո Բեռնաբեուում ծափահարում էին Ռոնալդինյոյին»,- Գրիզմանի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0