TotalFootball.am


16.12.19 01:12

Մոուրինյու. «Այսպիսի խաղերում հաղթելու համար միայն վարպետությունը բավարար չէ»


«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ տոնած հաղթանակի մասին: 

«Իմ հայրը խաղացել է այս ստադիոնում և նա միշտ ասում էր, որ թոփ ակումբի դարպասապահը պետք է տարբերվի մյուսներից: Նա պետք է ոչ թե տաս սեյվ անի, այլ մեկը, բայց երբ այդ մեկի ժամանակը գալիս է, ապա կախարդական ձեռքը պետք է տեղում լինի: Այսօր այդ ձեռքը Պաուլո Գասանիգայինն էր, որն էլ փրկեց մեզ 1;1 հաշվի ժամանակ: 

Այս հաղթանակը շատ դժվար տրվեց: Սա այն խաղերից էր, որտեղ միայն վարպետությունը բավարար չէր: Եթե դուք իսկական թիմի նման չեք, ապա նման հաղթանակներն անհնար են: Հաղթող թիմը պետք է բնավորություն ունենա: Տակտիկան շատ կարևոր է, վարպետությունը մեծ դեր է խաղում, բայց թիմային խաղը կոլեկտիվի հիմքն է, որն էլ կարող է հաղթանակներ պարգևել»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերել Daily Mail-ը:  





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0