TotalFootball.am


13.01.20 02:26

AS. «Վալվերդեն չպետք է ճանաչվեր եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ»


Իսպանական AS պարբերականի անգլալեզու թվիթերյան էջն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչից հետո անդրադարձել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստի ընտրությանը: Հիշեցնենք, որ եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, որը լրացուցիչ ժամանակի ավարտից 5 րոպե առաջ հեռացվել էր խաղադաշտից: 

«Վալվերդեն ճանաչվել է եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ, ինչը լիովին սխալ է:

Վալվերդեն իսկապես լավագույններից մեկն էր խաղադաշտում և նա արեց այն, ինչ պետք է աներ՝ կանգնեցրեց Մորատային, բայց մեր համեստ կարծիքով՝ վատ օրինակ է, երբ խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տրվում է նրան, որը այդպիսի կերպով հեռացվեց դաշտից: 

Մենք մրցանակը կհանձնեինք Կուրտուային»: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0