TotalFootball.am


13.01.20 03:28

«Դա «Ռեալի» ԴՆԹ-ի մեջ է». Զիդանը` Սուպերգավաթում տոնած հաղթանակի և Վալվերդեի հեռացման մասին


«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իսպանիայի Սուպերգավաթում տոնած հաղթանակի մասին: 

Խաղի մասին 

«Մենք այստեղ էինք եկել տիտղոսի համար: Հիանալի եզրակչի ականատես եղանք: «Ատլետիկո» շատ լավ խաղաց: 

Պետք է շնորհավորենք մեր խաղացողներին՝ հատկապես Կուրտուային: Հաղթանակը նրանց արժանիքն է՝ հատկապես հետխաղային 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ: 

Երբ ես ֆուտբոլիստ էի, լիովին նվիրվում էի խաղին: Դա «Ռեալի» ԴՆԹ-ի մեջ է: Դա այն է, ինչ ես ուզում եմ: Պետք է ողջ ուժերը թողնել խաղադաշտում: Մենք մեշ աշխատանք կատարեցինք: Մրցաշրջանի մեկնարկը ծանր ստացվեց, բայց միշտ պետք է հանգստություն պահպանել»:: 

Ֆեդերիկո Վալվերդեի հեռացման մասին 

«Ֆեդեն արեց այն, ինչ պետք է աներ: Դա կոպիտ խախտում էր, բայց այդպես էր անհրաժեշտ: Նա ներողություն խնդրեց Մորատայից:

Ուրախ եմ, որ նա ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Նա, ինչպես և մյուսները, փայլուն աշխատանք կատարեցին»,- Զիդանի խոսքն է մեջբերել El Chiringuito-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0