TotalFootball.am


13.01.20 11:21

ՖԻՖԱ-ի նախագահն Արմեն Մելիքբեկյանին հրավիրել է Ցյուրիխ` հանդիպման


ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ գործադիր կոմիտեի նորընտիր անդամներին։ ՖԻՖԱ-ի նախագահը նաև Արմեն Մելիքբեկյանին հրավիրել է հանդիպման կազմակերպության` Ցյուրիխում գտնվող կենտրոնական գրասենյակում: 

«Հարգելի նախագահ, 

Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովում ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ: 

Ձեր գիտելիքները, կառավարման հմտություններն ու փորձը՝ որպես նախկին ՀՖՖ գլխավոր քարտուղար, անկասկած, կնպաստեն այս գեղեցիկ խաղի զարգացմանը ձեր երկրում: Դուք միշտ կարող եք ապավինել իմ անձնական օգնությանն ու ՖԻՖԱ-ի աջակցությանը՝ այս նպատակն ի կատար ածելու: ՖԻՖԱ-ի դռները միշտ բաց են ձեր առջև ֆուտբոլի զարգացմանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարցի քննարկման համար:

Կցանկանայի մոտ ժամանակներս հրավիրել Ձեզ Ցյուրիխ: 

Շնորհակալ կլինեմ, եթե իմ շնորհավորանքները փոխանցեք նաև Գործադիր կոմիտեի՝ այդ օրն ընտրված անդամներին: 

Ձեզ և ձեր թիմին մաղթում եմ հաջողություններ՝ հաղթահարելու բոլոր մարտահրավերները և հուսով եմ` շուտով կրկին կհանդիպենք», - ասված է Ջիանի Ինֆանտինոյի ուղերձում»:

 

 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0