TotalFootball.am


13.01.20 13:26

Մալաքյանի և Պաշովի գոլերն օգնել են «Ժետիսուին» ստուգողական խաղում հաղթել թուրքական ակումբին


Ղազախական «Ժետիսուն» Թուրքիայում անցկացվող հավաքի ընթացքում ստուգողական հանդիպում է անցկացրել տեղի «Բելեդիեսպորի» հետ: 

Հանդիպումն ավարտվել է «Ժետիսուի» հաղթանակով՝ 3:1 հաշվով: «Ժետիսուի» մամուլի ծառայությունը չի նշել գոլերի հեղինակներին, սակայն ըստ TF-ի տեղեկությունների՝ այս խաղում մեկական գոլ են խփել «Արարատ-Արմենիայի» պաշտպան Գեորգի Պաշովը, և կիսապաշտպան Գոռ Մալաքյանը: Երկու ֆուտբոլիստներն էլ փորձաշրջան են անցնում «Ժետիսուում»

Հաջորդ հանդիպումը «Ժետիսուն» կանցկացնի հունվարի 15-ին՝ մրցելով Ադրբեջանը ներկայացնող «Սաբայիլի» հետ: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0