TotalFootball.am


13.01.20 19:08

«Բարսելոնան» Սուարեսին փոխարինելու երեք տարբերակ է դիտարկում


«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը վերջերս վիրահատվեց, որի պատճառով բաց կթողնի մոտ 4 ամիս:

Կատալոնական ակումբը փոխարինող է փնտրում ուրուգվայցուն:

«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տարբերակը չի քննարկվում, քանի որ նրա հրաժարագինը շատ բարձր է: Լաուտարոյի համար «Բարսան» կպայքարի առաջիկա ամռանը:

Կատալոնացիները դիտարկում են «Ժիրոնայի» հարձակվող Քրիստիան Ստուանիի տարբերակը: Ամռանը «կապտանռնագույնները» ցանկանում էին ձեռք բերել հարձակվողին: Այժմ նրա հրաժարագինը կազմում է 25 մլն եվրո:

«Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում է նաև «Օսասունայի» ֆուտբոլիստ Չիմի Ավիլան և «Ֆլամենգոյում» հանդես եկող Գաբրիել Բարբոզան:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0