TotalFootball.am


14.01.20 10:58

10 փաստ «Բարսելոնայի» նոր մարզչի մասին


Ժամեր առաջ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ նշանակվեց Կիկե Սետյենը։

«Կապտանռնագույնների» youtube-ի ալիքը 10 փաստ է ներկայացրել նորանշանակ մարզչի մասին։

  1. Կիկե Սետյենը 61-ամյա իսպանացի մասնագետ է և ծնվել է Կանտաբրիայում։
  2. Նա երրորդ կանտաբրիացի մարզիչն է «Բարսելոնայում»։ Նրանից առաջ թիմում աշխատել են Էնրիկե Օրիսաոլան և Լաուրենո Ռուիսը։
  3. Մինչ «Բարսան» գլխավորելը Սետյենը աշխատել է «Ռասինգում», «Պոլիդեպորտիվոյում», «Լոգրոնեսում», «Լուգոյում», «Լաս-Պալմասում» և «Բետիսում։
  4. Սկսել է իր կարիերան լողափի ֆուտբոլից։
  5. «Ռասինգում» հայտնի է եղել «Մաեստրո» մականվամբ։ 12 մրցաշրջան որպես ֆուտբոլիստ հանդես է եկել այդ ակումբում, իսկ հետո որպես մարզիչ թիմը դուրս է բերել բարձրագույն լիգա։
  6. Երկու անգամ անձամբ գրավել է «Բարսելոնայի» դարպասը։
  7. «Ես զգում էի, որ ֆուտբոլ կարելի է խաղալ ավելի լավ, բայց չգիտեի թե ինչպես, մինչև Յոհան Կրոյֆը ցույց չտվեց»,- հայտարարել է Սետյենը։
  8. «Բետիսում» աշխատել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Խունիոր Ֆիրպոյի հետ։
  9. Հիանում է «Բարսայի» ավագ Լիոնել Մեսսիով։ Կարծում է, որ նա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։
  10. Սերխիո Բուսկետսի մեծ երկրպագուն է և մի անգամ նրանից մարզաշապիկ է խնդրել։




  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0