TotalFootball.am


15.01.20 01:43

Հայիթիի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ կտեղափոխվի «Լոռի»


«Լոռին» շուտով համալրում կունենա: Վանաձորյան ակումբը Հայիթիի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստի ձեռք կբերի: 

Ըստ Haititempo-ի՝ 22-ամյա վինգեր Ջիմի-Շամար Սանոնը կարիերան կշարունակի «Լոռիում»: Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է կանադական «Օտավա Ֆյուրին»: 

Ամենայն հավանականությամբ, խաղացողը հաջորդ շաբաթ կլինի Հայաստանում և բուժզննումն անցնելուց հետո պայմաագիր կստորագրի «Լոռիի» հետ: 

Հիշեցնենք, որ վանաձորյան ակումբում արդեն իսկ հանդես են գալիս հայիթցի Ջոնել Դեսիրեն և Ջիմի-Բենդ Ալեքսիսը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0