TotalFootball.am


15.01.20 04:01

Sky Sports. Վերները կարող է տեղափոխվել Լա Լիգա


«ՌԲ Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերները կարող է կարիերան շարունակել «Ռեալում»: Այս մասին հայտնում է Sky Sports Germany-ն: 

Ըստ աղբյուրի՝ «արքայական» ակումբը հետաքրքրվում է գերմանացի հարձակվողի ծառայություններով և ցանկանում է նրա տրանսֆերը ձեռք բերել ամռանը: 

Հաղորդվում է, որ «Ռեալում» դժգոհ են Մարիանո Դիասից և Լուկա Յովիչից: Այդ պատճառով էլ ակումբը նոր հարձակվող է փնտրում: 

Sky Sports-ի տեղեկություններով՝ Վերների հրաժարագինը նախամրցաշրջանային փուլում կարող է կազմել 30-60 մլն եվրո՝ կախված նրա հաջող ելույթներից: 

Ընթացիկ մրցաշրջանում Վերները մասնակցած 17 խաղում դարձել է 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0