TotalFootball.am


15.01.20 04:22

Օզիլ. «Արտետան լավ մարզիչ է «Արսենալի» համար. ակումբը վերադառնում է ավանդույթներին»


«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մասին: 

«Նա կարող է ցույց տալ մեզ այն ամենը, ինչը սովորել է իր կարիերայի ընթացքում: Արտետան գիտի, թե մենք ինչ պետք է անենք: Նա գիտի, թե ինչ պետք է ասել, թե ինչպես մեզ տրամադրել և հաջողակ դարձնել: Տեսնում եմ, որ նա իսկապես հաղթանակների քաղց ունի: 

Մենք վերադառնում ենք «Արսենալի» ավանդույթներին: Պայքար և գնդակի տիրապետում, մշտապես խաղի վերահսկում: Դա այն է, որի վրա նա մեզ կենտրոնացնում է: Դուք կարող եք տեսնել, որ բոլորը ուրախ են, ժպտում են: Կարծում եմ՝ նա լավ մարզիչ է «Արսենալի» համար»,- Օզիլի խոսքն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0