TotalFootball.am


15.01.20 11:15

Կլինսմանը զավեշտալի պատճառով կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղը


«Հերտայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը խնդիրներ ունի մարզչական արտոնագրի հետ կապված: Ինչպես տեղեկացնում է Bild-ը, 55-ամյա մասնագետին տեղեկացրել էին, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պետք էր ներկայացվեին «Բավարիայի» դեմ խաղից առաջ, սակայն մինչև հիմա Կլինմանսը չի ներկայացրել դրանք: 

Արտոնագիրը պետք է թարմացվի ամեն երեք տարի: Դրա համար անհրաժեշտ է 20 ժամ հավելյալ ուսում մարզչական կուրսերի ժամանակ: 

«Հերտան» և Կլինսմանը կարող են տուգանվել Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնները խախտելու համար: 

«Երբ ես նոյեմբերի վերջին նստեցի դեպի Բեռլին մեկնող ինքնաթիռը, չէի մտածում, որ ինձ անհրաժեշտ է մարզչական արտոնագիրը և դրա երկարաձգման համար հավելյալ փաստաթղթերը: 

Ես այդ ժամանակ չգիտեի, որ կդառնա «Հերտայի» գլխավոր մարզիչը: Սուրբծննդյան տոներին ես պարզապես մոռացե փաստատղթերը Կալիֆորնիայի մեր տանը, որտեղ հիմա ոչ ոք չկա: Այնուամենայնիվ, ես հիմա պատրաստում եմ փաստաթղթերը: 

Bild պարբերականը գրում է, որ դեռ հայտնի չէ, թե արդյոք թույլ կտան Կլինսմանին ղեկավարել թիմը տեխնիկական գոտում Բունդեսլիգայի 18-րդ տուրի «Բավարիայի» դեմ խաղում, որը կկայանա հունվարի 19-ին: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0