TotalFootball.am


17.01.20 11:45

Պոչետինոն բանակցում է ՄՅՈւ-ի հետ ու մի քանի պահանջ է ներկայացրել


Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու հիմնական թեկնածուն է:

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը մեծ ճնշման տակ է գտնվում: Եթե մանչեսթերյան ակումբը մրցաշրջանի արդյունքներով չհայտնվի Չեմպիոնների լիգայում, ապա նորվեգացին կհեռացվի:

talkSPORT-ը, գրում է, որ ՄՅՈւ-ն վերջին օրերին ակտիվ բանակցություններ է վարում անձամբ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, քանի որ մարզիչը չունի գործակալ:

Արգենտինացի մասնագետը մի քանի պահանջ է ներկայացրել ակումբին: Պոչետինոյին այնքան էլ դուր չի գալիս մրցաշրջանի կեսից թիմը գլխավորելու տարբերակը: Մասնագետը նաև ցանկանում է ունենալ երաշխավորված սպորտային տնօրեն, իսկ Էդ Վուդվորդը զերծ կմնա ֆուտբոլային ցանկացած որոշումից: Պոչետինոն նաև լիարժեք ազատություն է ցանկանում հիմնական կազմն ընտրելու հարցում ու միջոցներ անհրաժեշտ խաղացողներ գնելու համար:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0