TotalFootball.am


17.01.20 21:49

Գվարդիոլան խոսել է «Սիթիի» ֆուտբոլիստների՝ մոդելների հետ անցկացրած երեկույթի մասին


«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր թիմի ֆուտբոլիստների անցկացրած երեկույթի մասին, որին՝ ըստ լուրերի, մասնակցել են նաև 22 մոդելներ: Երեկույթը տեղի էր ունեցել «Ասթոն Վիլլային» 6:1 հաշվով հաղթելուց հետո: 

«Ես տեղյակ էի դրա մասին: Երբ ֆուտբոլիստներն ազատ ժամանակ ունեն, նրանք հաճախ ճաշում են միասին: Դա բավականին հաճախ է տեղի ունենում: Ես տեղյակ էի և ինձ դուր է գալիս, որ այդպիսի ավանդույթ կա: Նրանք կարող են ընթրել տանը կամ ռեստորանում, որը և տեղի է ունեցել անցած կիրակի: Ամեն ինչ կարգին է»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն: 

Հավելենք, որ The Sun-ի հրապարակման մեջ նշվում էր, որ երեկույթը տեղի է ունեցել Mere Golf սպա-կենտրոնում, այլ ոչ թե ռեստորանում: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0