TotalFootball.am


18.01.20 14:27

Մանրամասներ՝ Տիգրան Բարսեղյանի՝ «Աստանա» հավանական տեղափոխության մասին


Ղազախստանի 2019 թվականի առաջնության ավարտից հետո Հայաստանի ազգային հավաքականի և «Կայսարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հայտնվել էր երկրի չեմպիոն «Աստանայի» ուշադրության կենտրոնում: 

Վերջերս ղազախական մամուլում տեղեկություն տարածվեց, որ հայ ֆուտբոլիստն արդեն պայմանագիր է կնքել Ղազախստանի չեմպիոնի հետ և թիմի հետ մեկնել է Պորտուգալիա ուսումնամարզական հավաքի: 

«Աստանան» մինչև հիմա պաշտոնապես չի հայտարարել տեղափոխության մասին, իսկ թիմն արդեն մի քանի օր է սկսել է հավաքը: 

Տիգրան Բարսեղյանի ապագայի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով TotalFootball-ը կապ է հաստատել «Աստանայի» մամուլի ծառայության հետ: 

««Աստանան» հետաքրքրված է Տիգրան Բարսեղյանի ծառայություններով: Պաշտոնապես կհայտարարենք, երբ տրանսֆերի հետ կապված բոլոր հարցերը լուծված լինեն՝ այդ թվում նաև պայմանագրի կնքումը: Իհարկե, եթե այն կայանա»: 

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Բարսեղյանը «Կայսարի» հետ նվաճեց Ղազախստանի գավաթը: Հայ ֆուտբոլիստը 12 գոլով դարձել է թիմի լավագույն ռմբարկուն: 

Միհրան Ալեքսանյան





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0