TotalFootball.am


25.01.20 16:45

Հայտնի է, թե որքան աշխատավարձ կստանա Էրիկսենը «Ինտերում»


«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը «Ինտեր» տեղափոխվելուց հետո կդառնա Սերիա Ա-ի 2-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, այս մասին հայտնում է լրագրող Տանկրեդի Պալմերին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դանիացին ամենբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակի երկրորդ հորիզոնականը կկսիսի «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի հետ: Վերջինս ստանում է տարեկան 10 միլիոն եվրո:

Իտալիայի առաջնությունում ամենաբարձր աշխատավարձը ստանում է «ծեր սինյորայի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (31 միլիոն եվրո): Ցուցակի 4-րդ և 5-րդ տեղերը զբաղցնում են «Յուվեի» ֆուտբոլիստներ Ադրիեն Ռաբյոն (9 միլիոն եվրո) և Գոնսալո Իգուաինը (8,5 միլիոն եվրո):





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0