TotalFootball.am


09.02.20 15:27

Աշխարհի լավագույն հարձակվողներն՝ ըստ Կակայի


Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կական խոստովանել է, որ տպավորված է «Լիվերպուլից» խաղից:

«Ինձ շատ է դուր գալիս դիտել «Լիվերպուլի» խաղերը: Լավ է, որ թիմը նման մրցաշրջան է անցկացնում, սակայն հասկանում ենք, որ դա միայն մեկ մրցաշրջան է: Չեմ ասում, որ «Լիվերպուլը» թույլ է, սակայն դժվար է Պրեմիեր լիգայում նման բան կատարելը: Սա այն մասին է, որ լիվերպուլյան թիմը հիանալի մարզավիճակում է, իսկ թիմը համալրված է լավ խաղացողներով ու մարզչով

Ուրախ եմ, որ թիմում ամենակարևոր դերում են իմ հայրենակիցները: Մեզ մոտ շատ են քննադատում ֆուտբոլիստներին հավաքականում խաղի համար: Ալիսոնը՝ լավագույն դարպասապահն է աշխարհում, Ֆաբինյոն՝ լավագույն կիսապաշտպաններից մեկը, իսկ Ֆիրմինոն և այն մեկը... Ինչպե՞ս էր նրա անունը, «Բարսելոնայում» էր հանդես գալիս, Սուարե՛սը: Այո, Ֆիրմինոն և Սուարեսը՝ լավագույն հարձակվողներն են աշխարհում»,- Կակայի խոսքը մեջբերում է SKy Sports-ը:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0