TotalFootball.am


10.02.20 15:34

«Յուվենտուսը» կարող է հեռացնել Սարիին. նրան փոխարինելու հիմնական թեկնածուն հայտնի է


La Repubblica-ն հայտնում է, որ Թուրինի «Յուվենտուսում» մտածում են գլխավոր մարզչին փոխելու մասին:

Ակումբի ղեկավարությունը նման ցանկություն է հայտնել վերջին շրջանում բացասական արդյունքների պատճառով: «Ծեր սինյորան» վերջին 3 խաղում 2 պարտություն է կրել:

«Յուվենտուսի» ղեկավարության շրջանում կան մարդիկ, որոնք ցանկանում են թիմի ղեկին կրկին տեսնել Մասիմիլիանո Ալեգրիին: 52-ամյա մասնագետը հեռացել էր պաշտոնից նախորդ մրցաշրջանից հետո, սակայն մինչև այժմ կապ է պաշտպանում ակումբի հետ:

Նշվում է, որ ակումբի նախագահ Անդրե Անյելին այնքան էլ չի վստահում Սարիին:





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0