TotalFootball.am


11.02.20 13:58

«Լիվերպուլի» տնօրեն. «Շատերն են ցանկանում, որ Ջերարդին հայտավորենք այս մրցաշրջանում»


«Լիվերպուլը» չի պատրաստվում Սթիվեն Ջերարդին հայտավորել 2019/20 մրցաշրջանում, որպեսզի անգլիացին ստանա Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մեդալը: Այս մասին հայտարարել է ակումբի գլխավոր տնօրեն Պիտեր Մուրը:

«Դուք հարցնում եք. «Կարո՞ղ եք հայտավորել Ջերարդին, որպեսզի ստանա ոսկե մեդալ». ես ձեզ պատասխան հարցը կտամ. «Իսկ ո՞ւմ հեռացնենք հայտացուցակից, որպեսզի հայտավորենք Ջերարդին»:

Եթե դուք չեք նկատել, ասեմ, որ Ջերարդն այս պահին այլ ակումբի ներկայացուցիչ է: Լսեք, մենք բոլորս սիրում ենք Սթիվին և ուրախանում նրա մարզչական հաջողություններով: Շատերն են ասում. «Պայմանագիր կնքեք նրա հետ հինգ օրով, որպեսզի ստանա ոսկե մեդալը»:

Դա այդպես չի կարող լինել: Ինչպես ֆուտբոլիստներից մեկին ասեմ, որ նա չի կարող մեդալ ստանալ, քանի որ այլ մեկին ենք հայտավորելու: Բացի այդ, չի կարելի հայտավորել ինչ-որ մեկին, երբ նախահայտավորման ժամանակը լրացել է»,- Մուրի խոսքը մեջբերում է Goal-ը:

Հիշեցնենք, որ Ջերարդը «Լիվերպուլի» սան է և «կարմիրների» կազմում հանդես է եկել մինչև 2015 թվական՝ չկարողանալով դառնալ ԱՊԼ-ի հաղթող: Երկրպագուները խնդրում էին ակումբի ղեկավարությանը, որպեսզի Սթիվը հայտավորվի այս մրցաշրջանում ԱՊԼ-ի չեմպիոնական մեդալը նվաճելու համար:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0