TotalFootball.am


11.02.20 21:22

ԱՊԼ-ի տոմսային քաղաքականությունը. գներ, փաստեր, վիճակագրություն


Ֆուտբոլում ամենակարևորը երկրպագուներն են, որոնք ակումբներին եկամուտ են բերում: Ներկայացնում ենք Անգլիայի Պրեմիեր լիգայի տոմսային քաղաքականության մանրամասները: 

2019-20 թթ. մրցաշրջանում տոմսի միջին արժեքը կազմում է 32 ֆունտ (նախորդ մրցաշրջանում՝ 31, իսկ դրանից առաջ՝ նորից 32): Այնուամենայնիվ, երկրպագուների մեծ մասն օգտվում է տարատեսակ զեղչերից: 

Կարելի է տնտեսել գրեթե 16 ֆունտ, եթե օգտվում եք սեզոնային աբոնոմենտներից: Ընթացիկ մրցաշրջանում ստադիոններում երկրպագուների 75 տոկոսն աբոնեմենտներ ունեն: 

Ընթացիկ մրցաշրջանում մեկ տուրի ընթացքում խաղերին այցելում է շուրջ 800 հազար երկրպագու: 

73.4 %-ը հասարակ տեղերն են

9.2 %-ը ընտանեկան տեղերը

6.6 %-ը հյուր թիմի երկրպագուների տեղերը

8.9 %-ը հովանավորների և պաշտոնատար անձանց տեղերը

1.4 %-ը հենաշարժողական խնդիներով մարդկանց տեղերը

Մնացած 0.5 %-ը մնում է դատարկ, քանի որ երկրպագուների առանձնացնելու խնդիր կա, ինչպես նաև հեռարձակողների պահանջը: 

Այս մրցաշրջանում՝ ըստ կանխատեսումների, կվաճառվի 13.3 մլն տոմս: Ուսումնասիրենք նաև գնային քաղաքականությունը: 

Երկրպագուների 53%-ը մեկ խաղի համար վճարում է շուրջ 30 ֆունտ

- 21 %-ի համար ստադիոն մուտքն արժենում է 20 ֆունտ կամ ավելի քիչ

- 20-40 ֆունտ արժողությամբ տոմսերի 52 %-ն է վաճառվում

- 20 %-ը վճարում են տոմսի համար 40-60 ֆունտ

- Երկրպագուների ընդամենը 6%-ն է տոմսի համար վճարում 60 ֆունտ և ավելի 

Երկրպագուները բաժանվում են 5 խմբի.

 - 71 %-ը մեծահասակներն են (21-65 տարեկան)

- 10 %-ը տարեցներն են (65 տարեկանից բարձր)

- 12 %-ը 16 տարեկանից փոքրերը

- 5 %-ը պատանիները (18-21 տարեկան)

- 2 %-ը սահմանափակ հնարավորություններով մարդիկ

Ամենաէժան տոմսերը ստանում են փոքրերը, որոնց համար խաղի տոմսն արժե 7 ֆունտ: 

Հյուր թիմի երկրպագուների համար տոմսի միջին գինը կազմում է 29 ֆունտ: Մարդկանց 12.1 %-ը, որոնք ուղևորվում են ուրիշ քաղաք իրենց սիրելի թիմին աջակցելու, տոմսի համար վճարում են միջինը 20 ֆունտ կամ ավելի քիչ: 

Պետք է նաև ուշադրություն դարձնել գարեջրի գներին, քանի որ Անգլիայում երկրպագուները պաշտում են ստադիոնում ֆուտբոլ դիտելուց գարեջուր խմել: 

Ըստ Give Me Sport-ի տվյալների՝ 1 պինտա գարեջուրn (0.568 լ) ամենաէժանը կարելի է գտնել «Լիվերպուլի» «Էնֆիլդ» ստադիոնում՝ 3.9 ֆունտ: 

Երկրորդ տեղում են միանգամից մի քանի ակումբների ստադիոններ՝ «Բարնլի», «Մանչեսթեր Սիթի», «Նորվիչ», «Շեֆիլդ», «Տոտենհեմ» և «Վուլվերհեմփթոն»: Բոլոր այս ակումբների ստադիոններում գարեջուրն արժե 4 ֆունտ: 

ՄՅՈւ-ի և «Էվերթոնի»  երկրպագուները գարեջրի համար վճարում են 4.5 ֆունտ, իսկ «Լեսթերի» ֆաները՝ 5.1 ֆունտ: 

Ամենաթանկը «Չելսիի», «Արսենալի» և «Վեսթ Հեմի» ստադիոններում է, որտեղ 1 պինտա գարեջուրն արժե 5.3 ֆունտ: 

Կարող եք նաև ծանոթանալ ստադիոններում վաճառվող ըմպելիքների գներին: 

Աղբյուր՝ Sports.ru





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0