TotalFootball.am


11.02.20 22:03

[ՖՈՏՈ] Ինչպիսին կարող է լինել «Յուվենտուսի» կազմը, եթե թիմը գլխավորի Գվարդիոլան


«Յուվենտուսը» ցանկանում է թիմ հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային: Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, «Ծեր Սինյորան» գումար ու ռեսուրս չի խնայի Գվարդիոլային հրավիրելու և հզոր թիմ կառուցելու համար: 

Հաշվի առնելով իտալական ակումբի վերջին տարիների տրանսֆերային քաղաքականությունը, «Յուվեն» կարող է մեծ գումարներ ծախսել թիմը հզորացնելու համար: 

«Յուվենտուսում» ցանկանում են օգտվել նաև կատալոնական «Բարսելոնայում» տեղի ունեցող խառը վիճակից և ձեռք բերել Լեո Մեսսիին: «Յուվեում» կարծում են, որ Գվարդիոլային թիմ հրավիրելը կօգնի Մեսսիի ուշադրությունը գրավելու հարցում: 

Ըստ աղբյուրի՝ «Յուվեն» կարող է ձեռք բերել նաև «Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեին: 

Իսկ աջ պաշտպանի դիրքը փակելու համար «Յուվենտուսը» պատրաստ է ձեռք բերել ՊՍԺ-ի և Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տոմա Մենյեին: 

The Sun-ը ներկայացրել է «Յուվենտուսի»  հավանական մեկնարկային կազմը, եթե թիմը գլխավորի Պեպ Գվարդիոլան: 





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0