TotalFootball.am


12.02.20 13:31

Սուարեսը կարող է ապաքինվել ՉԼ-ի կիսաեզրափակչի պատասխան խաղից առաջ


«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը շարունակում է ապաքինվել վնասվածքից: Ֆուտբոլիստը վիրահատվել էր և շարունակում է վերականգնումը: 

Ինչպես տեղեկացնում է Goal-ը, ուրուգվայցին արդեն քայլում է առանց հենակների օգնության: 

Նախնական տվյալներով, Սուարեսը պետք է բաց թողներ 4 շաբաթ, բայց ֆուտբոլիստը հավատում է, որ պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղին ընդառաջ: Եթե այդպես լինի, ապա Սուարեսը կկարողանա մասնակցել նաև Լա Լիգայի վերջին 4 խաղերին: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0