TotalFootball.am


12.02.20 15:47

«Յուվենտուսի» ֆուտբոլիստները ղեկավարության հետ հանդիպման ժամանակ աջակցել են Սարրիին


Ինչպես փոխանցում է Gazzetta dello Sport-ը, «Յուվեի» ղեկավարությունը, թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին և ֆուտբոլիստները հանդիպել ու քննարկել թիմի ներսում առաջացած խնդիրները և ընդհանուր հայտարարի են եկել։

Ֆուտբոլիստնրից հանդիպմանը ներկա են եղել դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնն ու Ջորջիո Կյելինին։ Թիմի վետերանները նշել են, որ Սարրին բարդ բնավորություն ունի և նրա մի շարք մեթոդների հետ իրենք համաձայն չեն, բայց թիմը աջակցում է մարզչին և այդ տարակարծությունները չեն կարող ազդել ցուցադրած արդյունքների վրա։

Հիշեցնենք, որ Սերիա Ա-ի 23-րդ տուրից հետո «Յուվեն» առաջին հորիզոնականը կիսում է «Ինտերի» հետ։





  Լրահոս



Աշխարհ


Լոռի   15   28
Արարատ-Արմենիա   15   27
Ալաշկերտ   15   27
Արարատ   15   27
Շիրակ   15   25
Նոա   15   24
Փյունիկ   15   20
Ուրարտու   15   17
Գանձասար-Կապան   15   14
Երևան   15

  0